Հրթիռակոծվել են Հալեպի հայաբնակ թաղամասերը. 23 զոհ, 76 վիրավոր` 1 օրվա ընթացքում
                        Վերջին 3 օրերին Հալեպը և մասնավորապես նրա հայաշատ թաղամասերը զինյալների գնդակոծության և հրթիռակոծության թիրախում են, հայտնում է «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջը: Երեկ՝ հունիսի 1-ին, հրթիռներ են արձակվել Իսմայիլիե, Ջամիլիե, հայաշատ Սուլեյմանիե և այլ շրջանների ուղղությամբ: 
30-ից ավելի գազի տակառների պայթյունների «թատերաբեմ» է դարձել հայաշատ Նոր Գյուղ թաղամասը: Միայն հունիսի 1-ին  23 մարդ է զոհվել, ավելի քան 76-ը՝ վիրավորվել: Վիրավորների մեջ հայեր կան՝ Զարեհ Քահքէճեանն ու Րաճաա Պայթարը:  Ավերվել են խանութներ, բնակելի շենքեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

