Մոսկվայում երիտասարդ կինը իր փոքրիկ երեխայի հետ նետվել է լուսամուտից
Մոսկվայում այսօր առավոտյան բազմաբնակարանային շենքերից մեկի պատուհանից մի երիտասարդ կին է իր անչափահաս երեխայի հետ նետվել ցած:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Վիլիս Լացիսի անվան փողոցում:
Ըստ տեղեկությունների՝ նրանց հայտնաբերել է ընտանիքի հայրը, երբ քնից արթնանալով՝ նկատել է, որ լուսամւոտը բաց է, իսկ կինն ու երեխան չկան:
Մայրը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ երեխային ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաանմունք:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: