Ամուսնու դավաճանության պատճառով կինը երեխայի հետ ցած է նետվել 9-րդ հարկից
Ամուսնու դավաճանության պատճառով կինը երեխայի հետ ցած է նետվել 9-րդ հարկից: Կենտրոնական Ասիայի քաղաքացին մեկ անգամ չէ, որ սպառնացել է ամուսնուն ինքնասպան լինել և սպանել երեխային, եթե ամուսինը չփոխի իր վերաբերմունքը: Այս մասին է հայտնում LifeNews-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Զվենիգորոդսկոյ թաղամասում: 2-ամյա երեխան, որի հետ կինը ներքև է ցատկել, հրաշքով ողջ է մնացել, սակայն բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կինը տեղում մահացել է:
Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հատկանիշներով: