Մոսկվայում կինը իր նորածին երեխային նետել է պատուհանից, իսկ հետո՝ ինքը նետվել ցած
Մոսկվայի իրավապահները պարզում են սպանության ու ինքնասպանության հանգամանքները:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, դեպքը տեղի է ունեցել քաղաքի Նովոչերյումուշկինի փողոցում: Կինը իր 6 ամսական երեխային նախ նետել է լուսամուտից, իսկ հետո ինքն է նետվել ցած:
Դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը: