Տոմաս Տուխել. Հիասթափված եմ Հումելսի որոշումից
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը անդրադարձել է պաշտպան Մատս Հումելսի՝ «Բավարիա» տեղափոխվելու ցանկությանը:
«Իհարկե, հիասթափված եմ նրա որոշումից: Բայց ես առայժմ նրա մարզիչն եմ և մենք մոտակա շաբաթներին նպատակներ ունենք:
Պետք է ընդունենք, որ կա ակումբների մի խումբ, որը մեզանից բարձր է: «Բավարիան» նրանցից մեկն է, բայց մենք չենք դադարի մարտահրավեր նետել Մյունխենին:
«Բորուսիայում» ֆուտբոլիստներ շատ կան, որոնք հանուն ակումբ ամեն ինչ կտան: Մենք կշարունակենք խաղադաշտ մտցնել մրցունակ թիմ:
Տեսնենք, թե արդյոք կիրականացվի Հումելսի տրանսֆերը: Ինչ էլ պատահի, մենք թոփ-ակումբ ենք ունենալու», ասել է Տուխելը:
Ավելի վաղ նշվել է, որ դորտմունդյան թիմը Հումելսի համար 38 մլն եվրո է պահանջում: Ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն «Բավարիայի» հետ 4-ամյա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: