211652_close_icon
views-count5418 դիտում article-date 12:32 28-04-2016

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 10.000 դրամով ավելացնելու օրենսդրական նախաձեռնությունը` տնտեսական ցուցանիշների հետևանքով

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել 10.000 դրամով և սահմանել 65.000 դրամ՝ գործող 55.000 դրամի փոխարեն: Եվ, դրա հետ կապված,վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության՝ տարեկան առնվազն շուրջ 13 մլրդ դրամի չափով: «Նվազագույն աշխատավարձը վերջին տարիների ընթացքում 32 հազար դրամից հասել է 55 հազար դրամի: 2016 թ. հուլիսի 1-ից նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 65 հազար դրամ, սակայն տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդիրը հետաձգվել է»,- հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Բացի այդ, նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի գծով նույնպես կարող է առաջացնել լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն»: Նախատեսվում էր, որ նախագիծն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հուլիսի 1-ից:

Նմանատիպ նյութեր