3382 դիտում
17:47 07-03-2014
Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50,000 դրամ. ԼՂՀ վարչապետ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցեր: Վարչապետի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ:
Ինչպես նշեց կառավարության ղեկավարը` նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր վիճակը, նշեց, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ ենթակա ՊՈԱԿ-ների և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքի վարձատրության հաշվարկներ անել: Պետք է հստակեցվեն ՊՈԱԿ-ներում աշխատանքի վարձատրության չափորոշիչները: Այս հարցում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մեթոդական աջակցություն:
Խորհրդակցության ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:
Նմանատիպ նյութեր
3285 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
51498 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը