1693 դիտում
16:38 18-08-2021
ՀՆԱ–ի միջին աճի նվազագույն մակարդակը հասցնել 7 տոկոսի, նվազագույն աշխատավարձը՝ 85 հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը․ ծրագիր
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության նախագիծը, նշեց, որ մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս։
«Ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասերացված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին ադրյունքի 25 տոկոսի, տասը տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել։ Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը»,- ասաց նա՝ ներկայացնելով առաջիկա հինգ տարիներին նախատեսված թիրախները։
Առաջիկա 5 տարիների ընթացում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար։ Նախատեսում են նաև երրորդ և հաջորդ երեխաների համար ամսական հիսուն հազար դրամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել մինչև երեխայի վեց տարեկանը։ Մինչև 2024 թվականը ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ։

Նմանատիպ նյութեր
2267 դիտում
17:00 05-11-2021
Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի. aravot.am
1855 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին