ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Սարգսյան - Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ. ԶԼՄ-ներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Այս մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», -[url=http://ria.ru/world/20160426/1420589878.html] «ՌԻԱ Նովոստի» [/url]գործակալության փոխանցմամբ՝ ասել է Անդրիոն:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը», - հավելել է նա: