Վարշավայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի միջոցով հայտնել է, որ Վարշավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:
«Մենք հավատարիմ ենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համատեղ աշխատանքին»,-գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ Ջ. Ուորլիքը Twitter-ում գրառում էր կատարել այն մասին, որ առաջիկայում ԱՄՆ Լոս Անջելես և Դեթրոյէ քաղաքներում հանդիպելու է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի հիմնախնդիրը,և որ ինքն անհամբերությամբ է սպասում այդ հանդիպումներին: