211652_close_icon
views-count1590 դիտում article-date 20:30 16-01-2019

Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 16-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրենց հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։

Նմանատիպ նյութեր