«Լիվերպուլի» պաշտպանը դոպինգ է ընդունել և կորակազրկվի
«Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սակոյի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել: Ակումբը խաղացողին հեռացրել է հիմնական կազմի հետ մարզումներից: Նշվում է, որ ֆուտբոլիստը օգտագործել է ճարպի մաշեցման դեղորայք, որի կազմում արգելված բաղադրիչներ կան:
Սակոն պնդում է, որ տեղյակ չի եղել, որ դեղորայքի մեջ արգելված նյութեր են եղել: Այժմ նա պետք է պատասխան տա հակադոպինգային ծառայություններին:
Իր պաշտոնական կայքում «Լիվերպուլը» հաստատել է, որ Սակոն դոպինգ է ընդունել, սակայն այլ մեկնաբանություններ չի տվել մինչև հետաքննության ավարտը: