Պոգբան կորակազրկվի նվազագույնը 3 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է լրացուցիչ որակազրկման ենթարկվել:
Այսօր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կստանա ԱՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (1:3) գլխավոր մրցավար Անդրե Մարիների զեկույցը, որտեղ նա ներկայացրել է նաև ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացնելու դրվագը:
Պոգբան երաշխավորված երեքխաղյա որակազրկում կստանա՝ ուղիղ կարմիր քարտի համար: Բացի այդ, եթե պարզվի, որ հեռացվելուց հետո նրա ծափահարությունները կրել են ծաղրական բնույթ և ուղղված են եղել մրցավարի հասցեին, ապա որակազրկման ժամկետը կարող է երկարաձգվել: