Շվեդիայի հավաքականի բժիշկը հայտարարել է, որ Իբրահիմովիչը դոպինգ է ընդունել
Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկ Ուլֆ Կարլսոն կասկած է հայտնել, որ «Յուվենտուսը» իր ֆուտբոլիստներին դոպինգ է տվել:
«Իբրահիմովիչը «Յուվենտուսում» խաղալու ժամանակ ընդամենը 6 ամսում 10 կգ քաշ էր ավելացրել: Կարծում եմ, նրան դոպինգ են տվել:Համենայնդեպս, իմ մոտ նման զգացողություն է: Ենթադրում եմ, դա ակումբի աշխատանքային մեթոդներից է: Նախկինում նրանց մոտ աշխատում էր բժիշկ, որին ազատազրկեցին 22 ամսով:
Իմ հայտարարությամբ ես բնավ չեմ փորձում մեղադրել Զլաթանին, այդպես ընկալելը հիմարություն է: Ես ցանկանում եմ բարձրաձայնել դոպինգի թեման թիմային սպորտում», ասել է Կարլսոնը: