Զինեդին Զիդանը կորակազրկվի
Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին երկխաղյա որակազրկում է սպասվում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան լեգենդար ֆրանսիացուն կպատժի մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով: Նշվում , որ այդ կապակցությամբ Իսպանիայի մարզիչների ազգային ասոցացիան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Սակայն մադրիդյան ակումբում պնդում են, որ ֆրանսիացին այդ պաշտոնում պաշտոնապես նշանակված չէ, և որ Զիդանը հանդիսանում է գլխավոր մարզչի օգնականը:
Նշենք, որ մեղադրող կողմը հակառակը պնդող ապացույցներ է ներկայացրել: