211652_close_icon
views-count3120 դիտում article-date 20:53 22-04-2016

Սեսկ Ֆաբրեգաս. Մոուրինյոյի օրոք մոռացել էի, թե ինչպես ֆուտբոլ խաղամ

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը պատմել է իր խաղային պրոբլեմների մասին` նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օրոք: «Մի անգամ` «Բորնմուտի» հետ խաղից հետո ես հանկարծ հասկացա, որ պարզապես մոռացել եմ, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: Այսինքն, գնդակն իմ մոտ է, իսկ ես չգիտեմ, թե ինչ անեմ նրա հետ: Նոյեմբերից սկսած այդ 2-3 ամիսները շատ բարդ էին: Ես կորցրել էի վստահությունս: Սակայն վերջին երկու ամսում ամեն ինչ փոխվեց, ես լավ եմ խաղում: Ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչպես ես ընկել, այլ` թե ինչպես են վեր բարձրացել:

Նմանատիպ նյութեր