2532 դիտում
15:56 30-05-2019
Սեսկ Ֆաբրեգաս. Օզիլը առաջատարի որակներ չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Եվրոպայի լիգայի եզրափակիչում «զինագործների» պարտությունից (1:4) հետո մեկնաբանել է Մեսութ Օզիլի խաղը:
«Դու կամ ունենում ես առաջատարի որակներ, կամ՝ ոչ: «Ռեալում» Օզիլը թոփ-խաղացողներով էր շրջապատված, այդ թվում՝ պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկով. Կրիշտիանու Ռոնալդուով:
Ես չեմ նսեմացնում Մեսութի արժանիքները, Մադրիդում նա թոփ-խաղ էր ցուցադրում, բայց եթե դու մի փոքր քայլ ետ ես անում, իսկ մենք հասկանում ենք, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան» ձևավորում են թոփ-եռյակը, դու պետք է ավելի լավ քեզ դրսևորես, քանի որ քո շուրջ արդեն այն մակարդակը չէր:
Քեզ ձեռք են բերում, որպեսզի դու ակումբում դառնաս առաջատար: Բայց, իմ կարծիքով, Մեսութի մոտ դա չկա: Ես նրա հետ ամեն օր չեմ մարզվում, սակայն կարծում եմ, որ նա առաջատարի հատկանիշներ չունի», ասել է Ֆաբրեգասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
20:53 22-04-2016
Սեսկ Ֆաբրեգաս. Մոուրինյոյի օրոք մոռացել էի, թե ինչպես ֆուտբոլ խաղամ
2792 դիտում
15:39 23-09-2016
Սեսկ Ֆաբրեգաս. Մի ստիպեք ընտրություն կատարել Մոուրինյոյի և Գվարդիոլայի միջև
2017 դիտում
14:32 31-07-2014
Սեսկ ֆաբրեգասի գեղեցիկ գոլը` տուգանային հարվածով. տեսանյութ
Այս բաժնից
2470 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2821 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4129 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային