Սեսկ Ֆաբրեգաս. Մի ստիպեք ընտրություն կատարել Մոուրինյոյի և Գվարդիոլայի միջև
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը իր վերաբերմունքն է հայտնել Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյոյի հանդեպ:
«Մի ստիպեք ինձ ընտրություն կատարել այդ երկու մարզիչների միջև: Ես երկուսի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ: Չեմ կարող պատասխանել:
Ինչ վերաբերում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ապա դա անկասկած Լեո Մեսին է: «Բարսելոնան» միակ թիմն է, որը գիտի, թե ինչպես նրա մասին հոգ տանի», ասել է Ֆաբրեգասը: