211652_close_icon
views-count13518 դիտում article-date 16:46 12-12-2017

Լուի վան Գալ. «ՄՅՈւ»-ն Մոուրինյոյի օրոք ձանձրալի ֆուտբոլ է ցուցադրում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գնահատել է թիմի խաղը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: «Եթե ինձ հարցնեք ՄՅՈւ»-ում իմ աշխատանքի մասին, ապա կասեմ, որ դա իմ լավագույն տարին էր՝ հաշվի առնելով, թե ինչ պայմանններում էի աշխատում: Թիմը լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Սակայն նման խաղաոճը Անգլիայում այնքան էլ չեն հավանում: Ընդ որում, այժմ Մոուրինյոյին ոչ-ոք չի քննադատում, թեպետ նրա ֆուտբոլը շատ ավելի ձանձրալի է, քան երբ թիմը ցույց էր տալիս իմ օրոք: Ես կգերադասեի «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճը, քան՝ «Մանչեսթեր Յունայթեդինը»: Ակումբում պետք է որակյալ խաղացողներ լինեն: Ակնհայտ է, որ «Սիթիում» լավագույն թիմն է հավաքված: Այժմ «ՄՅՈւ»-ն պաշտպանությունից է խաղում, իմ օրոք մենք խաղում էինք հարձակողական ֆուտբոլ: Դրա ապացույցն այն է, որ մրցակիցները ավտոբուս էին կանգնեցնում իրենց տուգանային հրապարակի մոտ: Այժմ դրա կարիքը չկա, քանի որ Մոուրինյոն ինքն է պաշտպանողական ֆուտբոլ խաղում», ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր