slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի վարչապետը Ասկերանի և Մարտակերտի շրջաններում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել
211652_close_icon

Արցախի վարչապետը Ասկերանի և Մարտակերտի շրջաններում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

views-count2592 դիտում article-date 20:50 22-04-2016
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ և տեղերում անցկացրել ենթակառուցվածքների վերականգնման և գյուղատնտեսական աշխատանքներին նվիրված խորհրդակցություններ: Գործադիր իշխանության ղեկավարն Ասկերանի և Մարտակերտի շրջանային վարչակազմերում գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկել է գարնանացան մշակաբույսերի ցանքսի և հացահատիկային դաշտերում հակահրդեհային համապատասխան աշխատանքների կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար առկա են անհրաժեշտ պայմանները, և պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարության կողմից շարունակվելու է արտոնությունների տրամադրումը հողամշակներին: «Պետք է կրկին ակտիվացնել գյուղատնտեսական, մասնավորապես՝ գարնանացանի աշխատանքները: Օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ անցած մի քանի օրերին գյուղատնտեսության ոլորտում պասիվություն է արձանագրվել, որն այսօր պետք է փոխարինենք աշխատանքային ինտենսիվ գրաֆիկով, որպեսզի կարողանանք կատարել տարեսկզբին պլանավորած ծրագիրը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հանրապետության տնտեսության զարգացման համար այլևս էապես խանգարող հանգամանքներ չկան: Մարտակերտ շրջկենտրոնում Ա. Հարությունյանը այցելել է նաև տեղի մեքենատրակտորային կայան, հանդիպել անձնակազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ: Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է շրջանի Մատաղիս համայնք, ծանոթացել բնակավայրում գործող «Մատաղիս 1» հիդրոէլեկտրակայանում իրականացվող վերականգնողական-շինարարական աշխատանքներին: Նա ուրախություն է հայտնել, որ ռազմական գործողությունների արդյունքում վնասվելուց կարճ ժամանակ անց ՀԷԿ-ի աշխատանքը վերականգնվել է: Ա. Հարությունյանը հանդիպել է նաև Մատաղիսի բնակիչներին և վստահեցրել, որ կառավարության կողմից սեղմ ժամանակահատվածում վերականգնվելու են նրանց կրած նյութական բոլոր վնասները: Վարչապետը նշել է, որ, ի հեճուկս թշնամու, Մատաղիսում շարունակվելու են ներդրումներ կատարվել, և կոչ է արել բնակիչներին վերադառնալ բնականոն աշխույժ կյանքի: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր