211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:46 19-04-2023

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրել Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ասկերանի և Մարտակերտի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», - ասված է տեղեկագրում։

Հաղորդվում է նաև, որ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով բարձված ավտոշարասյան անցումը։

Նմանատիպ նյութեր