211652_close_icon
views-count3593 դիտում article-date 19:15 17-06-2016

Գողության դեպքեր Ասկերանի և Մարտակերտի շրջաններում

Հունիսի 16-ին ԼՂՀ ոստիկանության քարտուղարություն է ստացվել ՔԿՎ քննչական մեկուսարանի կալանավոր՝ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Խ. Շ-ի (գտնվում է կալանքի տակ) դիմում-մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունն այն մասին, որ ս.թ. մարտ ամսում վերջինս մտել է Վ.Սարոյան փողոցի 5 հասցեում տեղակայված խանութ և օգտվելով վաճառողուհու անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել մեկ հատ սպորտային կարճաթև շապիկ և երկու հատ անդրավարտիք՝ պատճառելով 7000 դրամի վնաս, իսկ ապրիլ ամսվա կեսերին նույն եղանակով Իսակով 11 հասցեում տեղակայված խանութից հափշտակել է մեկ հատ ձեռքի ժամացույց և 10.000 դրամ գումար: Գողոնը մասամբ առգրավված է: ***** Հունիսի 16-ին Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Վ. Ս-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մայիս ամսում համագյուղացի, 1958թ. ծնված Է. Դ-ին պատկանող խանութի ջարդված պատուհանով, մետաղալարից պատրաստված կեռիկի միջոցով գաղտնի պարբերաբար հափշտակել է ընդհանուր առմամբ 6000 դրամ գումար և 5 տուփ ծխախոտ:

Նմանատիպ նյութեր