«Բավարիա»-«Վերդեր» հանդիպման մրցավարը ներողություն է խնդրել. տեսանյութ
Գերմանացի մրցավար Տոբիաս Շտիլերը Գերմանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բավարիա»-«Վերդեր» խաղի (2:0) ժամանակ բրեմենցիների դարպասին նշանակած 11մ. հարվածի համար ներողություն է խնդրել:
Հանդիպման 71-րդ րոպեին` 1:0 հաշվի ժամանակ մյունխենցիների կիսապաշտպան Արտուրո Վիդալը հյուրերի տուգանային հրապարակում գնդակի համար պայքարում ընկել է: Կրկնապատկերը ցույց է տվել, որ չիլիացին սիմուլյացիայի է դիմել, ինչը խաղից հետո հաստատել է նաև մրցավարը:
«Ես ներողություն եմ խնդրում: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, թեպետ ես լավ դիրքում էի: Ինձ թվաց, թե հպում եղել է, սակայն իրականում դա այդպես չէր», ասել է Շտիլերը: