«Նանտ»-ՊՍԺ խաղի մրցավարը ներողություն է խնդրել սկանդալային միջադեպի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մրցավար Տոնի Շապրոնը ներողություն է խնդրել «Նանտ»-ՊՍԺ խաղում (0:1) տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/15/1086755/]միջադեպի[/url] համար:
90-րդ րոպեին, երբ փարիզցիները գրոհում էին, «Նանտի» պաշտպան Դիեգո Կարլոսը պատահաբար դիպել էր Շապրոնին: Վերջին վայր էր ընկել խոտածածկին, որից հետո ոտքով հարվածել էր Կարլոսին, իսկ հետո՝ վերջինիս երկրորդ դեղին քարտը ցույց տվել ու հեռացրել խաղադաշտից:
«Այդ քայլն իմ կողմից տեղին չէր: Ցանկանում եմ ներողություն խնդրել Դիեգո Կարլոսից: Ես Կարգապահական կոմիտեին զեկույց եմ ուղարկել, որտեղ խնդրել եմ նրա երկրորդ դեղին քարտը չեղարկել: Նրա գործողություններում միտում չկար:
Խաղի ժամանակ նա դիպավ ինձ, և ես սուր ցավ զգացի, որը պայմանավորված էր վերջերս ստացած վնասվածքով: Ես բնազդաբար ոտք մեկնեցի», ասել է Շապրոնը:
Նշենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև միջադեպի հետաքննության ավարտը Շապրոնին արգելել է հանդիպումներ վարելու իրավունքից: