Գվարդիոլան ներողություն է խնդրել «Բավարիա»-ի երկրպագուներից
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Վերդեր»-ի հետ կայացած հանդիպումից հետո քննադատել է իր թիմի խաղը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ բրեմենյան ակումբի նկատմամբ:
««Բավարիա»-ում աշխատելու ժամանակահատվածում ես առաջին անգամ հիասթափված եմ իմ սաների խաղով: Խնդիրը նրանում է, որ խաղադաշտում հանդես չէր գալիս այն թիմը, որին մենք սովոր էինք տեսնել մրցաշրջանի մեծ ժամանակահատվածում: երկրպագուները արժանի չեն նման խաղի, և ես ներողություն եմ խնդրում նրանցից,-ասել է Պեպը: