211652_close_icon
views-count3269 դիտում article-date 20:38 19-04-2016

Էկվադորը երկաշարժի հետևանքով մոտ 3 միլիարդի վնաս է կրել

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան աղետի գոտի այցելելուց հետո հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով երկիրը կրել է մոտ 3 միլիարդի վնաս: Այս մասին հայտնում է RBC-ն: Երկրի նախագահը աղետը անվանել է վերջին 70 տարիների ամենամեծ ողբերգությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/19/82768/]Հիշեցնենք[/url], որ ստորգետնյա ուժեղ ցնցումներից Էկվադորի՝ Խաղաղ օվկիակոսի ափին գտնվող քաղաքները հիմնահատակ ավերվել են, փողոցները նույնպես այլևս գործածության ենթակա չեն: Աղետի հետևանքների դեմ պայքարին ընդգրկվել են 14 հազար զինվորականներ և ոստիկաններ, Էկվադոր են ուղարկվել նաև այլ երկրների փրկարարներ:  

Նմանատիպ նյութեր