Վրաստանը Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով կրել է մոտ 90 մլն դոլարի վնաս
Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հասցրած վնասը կազմել է $88 մլն: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին:
Հորդառատ անձրևները, որոնք եւղեկցվել էին ուժեղ քամիով, փլուզել էին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ներառյալ՝ կենդանաբանական այգին, որի բնակիչների մեծ մասը սատկել է:
Պաշտոնական տվյալներով՝ մահացել էր 19 մարդ, 3 հոգի մինչ օրս համարվում են անհտե կորած, իսկ տուժած ընտանիքների թիվը 170 է:
«Մենք հանդիպում ենք ունեցել Համաշխարհային բանկի փորձագետների հետ, ովքեր մեզ ներկայացրել են առաջին գնահատականները: Երկու թիվ կա՝ առաջինը՝ վնասը, որը ստացել են բնակիչները և ենթակառուցվածքները, որի կրած վնասը կազմում է մոտ 30 մլն դոլար: Եթե հաշվարկենք կենդանաբանական այգու տեղափոխումը նոր վայր, ապա ընդհանուր հաշվով այն կհասնի մինչև 90 մլն դոլարի»,-ասել է Կումսիշվիլին: