59972 դիտում
14:57 25-05-2021
Գործարարը, ով Արմավիրի մարզում ստեղծել է միջազգային չափանիշներին համապատասխան ջերմոցային տնտեսություն, փոթորկի հետևանքով կրել է մոտ 100 հազար դոլարի վնաս. կառավարությունը պետք է անհապաղ օգնության ձեռք մեկնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 25-ին հանրապետությունում տեղի ունեցած եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հսկայական նյութական վնաս է պատճառվել Արմավիրի մարզի Ոսկեհատ՝ ԽՍՀՄ տարիներից ժողովրդին հայտնի Չորրորդ սովխոզում՝ մարզի ամենամեծ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող գործարար Արտաշես Ռուստամյանին։
Այդ օրը, ժամը 18։00-ից 18։30-ն ընկած ժամանակահատվածում անձրևը, կարկուտն ու հետո արդեն փոթորիկը գործարարին պատկանող միջազգային չափանիշներին համապատասխան ջերմոցային տնտեսության գրեթե 80 տոկոսը հողին է հավասարեցրել։
Փոթորիկն իր սև գործն է արել. ամբողջովին ավերել է հսկայական ջերմոցը, կոտրել հովացման և տաքացման համակարգերը, կտրել էլեկտրալարերը։
Ջերմոցային տնտեսությունում իրենց աշխատանքի շնորհիվ 25-ից ավելի քաղաքացիներ իրենց համանապազօրյա հացն էին վաստակում, ու կար հեռանկար, որ աշխատողների թիվն ավելանալու էր։ Իսկ բանջարաբոստանային ապրանքը ջերմոցներում ամբողջովին փչացել է։ Կոտրվել են նաև պտղատու ծառեր, որոնք գործարարը իր ընտանիքի անդամների հետ ամայի տարածքը վերածել էր պտղատու այգու։
Ջերմոցներից մի փոքր հատվածում, ճիշտ է, բերքը չի փչացել, սակայն էլեկտրաէներգիայի խափանման պատճառով հույս չկա, որ այդ բերքը այդպես էլ կմնա։
Ստացվում է՝ գործարարը, ով սոցիալական այս ծանր պայմաններում աշխատատեղեր է ստեղծել ու որակյալ գյուղմթրք է աճեցրել ու հանձնել սպառողին, հիմա հայտնվել է անօգնական վիճակում։
Գյուղապետարանը տեղեկացվել է արհավիրքի մասին, նրանք էլ մարզպետարան են դիմել, բաց սա այն դեպքն է, որ ՀՀ կառավարությունը՝ հանձնինս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, առանց կասկածի պետք է օգնության ձեռք մեկնեն գործարարին, ու դրա արդյունքում գործարարն իր թիմի հետ կշարունակի իր ազգանպաստ գործը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասը կազմում է մոտ 80-100 հազար դոլար, ու տապալված ջերմոցը ոչ թե հնարավոր է վերանորոգել, այլ այն պետք է կառուցել զրոյից, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը խրախուսի և օգնության ձեռք մեկնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2784 դիտում
14:30 05-02-2015
Բերձորում տեղի ունեցած միջադեպից հետո «Հիմնադիր խորհրդարանը» մոտ 35 հազար դոլարի վնաս է կրել