Հայ բռնցքամարտիկները վերադարձան Թուրքիայից. տեսանյութ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր:
Ապրիլի 18-ի ուշ գիշերը հավաքականը ժամանեց Երևան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել:
Հայ բռնցքամարտիկներին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: