211652_close_icon
views-count9376 դիտում article-date 16:40 18-10-2016

Հայ կարատեիստները Եվրոպայի առաջնությունից վերադարձան 7 մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ երեկոյան ՖՈՒԴՈԿԱՆ կարատեի թիմը՝ մարզիչ Արծրուն Օհանյանի գլխավորությամբ, Երևան վերադարձավ Լեհաստանից, որտեղ անցկացվում էր աշխարհի և Եվրոպայի համատեղ առաջնություն՝ «Ռենեսանս ֆեստիվալ կարատե» անվամբ: Հինգ հոգուց բաղկացած հայկական թիմն իր հետ բերել է յոթ մեդալ՝ մեկ ոսկի, մեկ արծաթ, հինգ բրոնզ, ինչը, Արծրուն Օհանյանի գնահատմամբ, բացառիկ արդյունք է: Հայկական թիմում հանդես են եկել Եվրոպայի եռակի չեմպիոն Արծրուն Օհանյանը (21-34 տարեկանների խումբ, 1 ոսկի, 1 բրոնզ), Տիգրան Մնացականյանը (21-34 տարեկանների խումբ, 1 բրոնզ), Հասմիկ Ղազարյանը (16-18 տարեկանների խումբ, 1 բրոնզ), Արման Պետրոսյանը (12-13 տարեկանների խումբ, 1 արծաթ) և Ջոն Երեմյանը (10-11 տարեկանների խումբ, 2 բրոնզ): Արծրուն Օհանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ընդգծեց, որ հատկապես ռումինացի մրցավարների կողմից եղել է մեր թիմի հանդեպ խտրական վերաբերմունք, բայց հայ մարզիկները կարողացել են հաղթահարել նաև դա: «Ռենեսանս ֆեստիվալ կարատե»-ին մասնակցել են մարզիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Ճապոնիայից: Միջոցառմանը մեր թիմն առանձնացել է նաև նրանով, որ Արծրուն Օհանյանը առաջին անգամ ցուցադրել է Կիտեի երկրորդ կատան, որն իրեն սովորեցրել է հեղինակը՝ համաշխարհային ընկերության նախագահ դոկտոր, պրոֆեսոր, 10-րդ դան, ՖՈՒԴՈԿԱՆ կարատեի հիմնադիր, սոկե Իլյա Յորգան սեպտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ: Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր