«Բարսելոնան» կարող է Ալվեսին պատժել իր արարքի համար. տեսանյութ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը տեսանյութ է հրապարակել, որը քննադատության ալիք է բարձրացրել:
Բրազիլացին կանացի կեղծամ է հագել և իր ընկերուհուն ձայնը նմանակելով, խոսել է Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0:2), այն որակելով «ընդամենը ֆուտբոլային խաղ»:
Տեսանյութի առթիվ «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նշել է. «Մի կողմից նորմալ է, որ պարտությունից հետո տղաները ուշքի են եկել, կատակում են: Մյուս կողմից ակումբի շատ անդամների մոտ այն հակասական զգացումներ է առաջացրել:
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստին պատժելու մասին, ապա մենք նման հարձերը ձգտում ենք չհրապարակայնացնել: Ինչ էլ լինի, ոչ ոք այդ մասին չի իմանա: Դա հանդերձարանի ներքին հարցն է: Եթե միջոցներ ձեռնարկենք, այդ մասին ես ոչինչ չեմ ասի», ասել է Բարտոմեուն: