«Բարսելոնա»-ն տրանսֆերի կհանի Ֆաբրեգասին, Սանչեսին և Ալվեսին
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը առաջիկա ամռանը մտադիր է թիմի մի քանի խաղացողների տրանսֆերի հանել, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի տվյալներով, առաջիկայում թիմից կարող են հեռանալ Դանիել Ալվեսը, Ալեքսիս Սանչեսը և Սեսկ Ֆաբրեգասը: Վերոնշյալ խաղացողների տրանսֆերի դիմաց կատալոնյան ակումբ ակընկալում ստանալ 80 մլն եվրո, որը կօգտագործի նոր խաղացողներ ձեռք բերելու համար