Կրիշտիանու Ռոնալդու. Դանի Ալվեսին անվճար գովազդելու ցանկություն չունեմ
«Ռեալի» հարձակվող Կրշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի այն հայտարարությանը, որ պորտուգալացին արժանի չէր «Ոսկե Գնդակի» երեք թեկնածուների շարքում լիներ:
«Չեմ ցանկանում որևէ մեկին անվճար գովազդել և երբեք նման թեմաներին չեմ անդրադառնում հարցազրույցներում: Եթե որևէ մեկի մասին ցանկանամ վատ խոսել, ապա դա հենց այդ մարդու դեմքին կասեմ` առանց մամուլի օգնության:
Բոլոր նրանք, ովքեր իմ մասին խոսում են, հաջորդ օրը հայտնվում են թերթերի առաջին էջերին», ասել է Ռոնալդուն: