«Բարսելոնան» ներողություն է խնդրել «Խետաֆեից»՝ իր խաղացողների «սարսափ» արարքի համար. տեսանյութ
«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում »Խետաֆեի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/01/69234/]խաղից [/url](2:0) հետո տեղի ունեցած միջադեպի առթիվ:
Նշենք, որ Հելուինի օրվա առթիվ կատալոնյան ակումբի խաղացողները Հելոուինի դիմակներով ներծուժել են մամլո ասուլիսի սրահ, որտեղ այդ պահին լրագրողներին հարցազրույց էր տալիս «Խետաֆեի» կիսաապաշտպան Վիկտոր Ֆերնանդեսը:
Իր հայտարարության մեջ կատալոնյան ակումբը նշել է, որ ֆուտոլիստները ոչ մի դեպքում մտադրություն չեն ունեցել վիրավորել «Խետաֆեի» խաղացողներին:
«Ֆուտբոլիստների հայտնվելը ասուլիսի սրահում, երբ այնտեղ «Խետաֆեի» ֆուտբոլիստն էր խոսում, ցավալի և հանգամանքների պատահական բնույթ է կրել: Մենք ցանկանում ենք անձամբ ֆուտբոլիստից ներողություն խնդրել՝ ընդգծելով, որ հանգանքով ենք վերաբերվում նրան:
Տեսաձայնագրությունը վկայում է, որ սրահ ներխուժած «Բարսելոնայի» խաղացողներինց մեկը ասում է. «Ո՞ւ ենք եկել: Մենք սխալ տեղ ենք հայտնվել»:
Անկախ ամեն ինչից, թիմը ներողություն է խնդրում բոլորից, ում այս միջադեպը վիրավորել է, առաջին հերթին՝ «Խետաֆեի» խաղացողներին և երկրպագուներին», նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ: