Անհավանական սուպերդրամա Լիվերպուլում. տեսանյութ
Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան`«Լիվերպուլ»-«Բորուսիա» հանդիպումը, անկասկած կմտնի պատմության մեջ: Այսպիսի անհավանական խաղ, թերևս չէր եղել վերջին 10 տարում:
Իր դրամատիզմով սա կարող է համեմատվել միայն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Միլան»-«Լիվերպուլ» խաղի հետ: Այն ժամանակ էլ, «Միլանը» 3:0 հաշվով հաղթում էր «Լիվերպուլին», սակայն անգլիական ակումբը կարողացավ 2-րդ խաղակեսում հավասարեցնել հաշիվը և նվաճել գավաթը:
Եվ այժմ էլ. խաղի ընթացքում պարտվելով 0:2, հետո` 1:3 հաշվով, Յուրգեն Կլոպի սաները բացառիկ կամք ցուցաբերեցին և կարողացան փրկել խաղը` խփելով 3 գնդակ և հաղթել` 4:3: Չափազանց էմոցիոնալ, ֆանտաստիկ հանդիպում, որը դեռ երկար կհիշվի:
Հենրիխ Մխիթարյանը բացեց այս հանդիպման հաշիվը, սակայն դա թույլ սփոփանք է հայ ֆուտբոլիստի և «Բորուսիայի» երկրպագուների համար: Մյուս կողմից, հենց այսպիսի հրաշք խաղերի համար է ֆուտբոլը համարվում մարզաշխարհի թիվ մեկ մարզաձևը:
«Լիվերպուլը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, և արժանի էր դրան:
Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 4:3 (առաջին խաղ՝ 1։1)
Դիվոկ Օրիգի, 48, Ֆիլիպե Կոուտինյո, 66, Մամադու Սակո, 77, Դեյան Լովրեն, 90+1 - Հենրիխ Մխիթարյան, 5, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 9, Մարկո Ռոյս, 57