211652_close_icon
views-count3309 դիտում article-date 19:46 10-08-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախվեց Լիվերպուլում. տեսանյութ

Դորտմունդի «Բորուսիա»-ն միջմրցաշրջանային փուլի վերջին ստուգողական հանդիպումը անցկացրեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ի հետ: «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղն աղետալի կերպով ավարտվեց Կլոպի սաների համար: Մերսիսայդյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց դորտմունդցիների դարպասը: Դորտմունդցիների կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ 64-րդ րոպեին փոխարինվեց: «Լիվերպուլ» - «Բորուսիա»`4:0 Գոլեր` Ստարիջ 10', Լովրեն 13', Կոուտինյո 49', Հենդերսոն 61' [b]«Լիվերպուլ»:[/b] Մինյոլե – Ջոնսոն (Էնրիկե 62'), Շկրտել . Լովրեն, Մանկիլյո (Կելլ 85'), Ջերարդ, Հենդերսոն (Ալլեն 79'), Կոուտինյո (Իբե 72'), Ջան (Լեյվա 46'), Ստեռլինգ, Սթարիջ (Լամբերտ 76') [b]«Բորուսիա»:[/b] Լանգերակ – Կիրխ, (Իմմոբիլե 46'), Պիշչեկ (Գրոսկրոյտց 59'), Սոկրատիս (Կնիշտոկ 81'), Շմելցեր (Սար 81'), Գինտեր, Կեհլ (Բենդեր 46'), Մխիթարյան (Չժի 64'), Յոյիչ (Ամինի 77'), Ռամոս (Հոֆման 46'), Օբամեյանգ (Բանդովսկի 71')
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր