Պրեմիեր Լիգա. «Արսենալ»-ը խայտառակվեց Լիվերպուլում. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Արսենալ»-ը հյուրընկալվելիս խայտառակ 1:5 հաշվով զիջեց «Լիվերպուլ»-ին: Արդեն հանդիպման 1-ին րոպեին Մարտին Շկրտելը առաջ մղեց տանտերերին, իսկ 10-րդ րոպեին ձևակերպեց դուբլ: Մեկնարկային «նոկաուտից» հետո «Արսենալ»-ը դեռ չէր հասցրել ուշքի գալ և արդեն 20-րդ րոպեին հաշիվը դարձավ 4:0: Երկրորդ խաղակեսի սկզբում մերսիսայդցիները 5-րդ անգամ գրավեցին Վենգերի թիմի դարպասը: 61-րդ րոպեին «զինագործներին» հաջողվեց հեղինակության գոլ խփել:
«Լիվերպուլ» - «Արսենալ»`5:1
Գոլեր` Շկրտել 1', 10', Սթերլինգ 17' 52', Սթարիջ 20' – Արտետա 69' (11մ)



