«Ռեալ»-ը հեշտ հաղթանակ տոնեց Լիվերպուլում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հետաքրքրաշարժ հանդիպումներից մեկը կայացավ Լիվերպուլում, ուր տեղի համանուն թիմը հյուրընկալեց խաղարկության գործող գավաթակի Մադրիդի «Ռեալ»-ին: Կառլո Անչելոտիի սաները հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանեցին առաջին դեռևս առաջին խաղակեսում: 23-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն «պատ» խաղաց Խամես ռոդրիգեսի հետ և գնդակը վարպետորեն ուղարկեց տանտերերի դարպասը: 7 րոպե անց Տոնի Կրոսի «ոսկերչական փոխանցումից» հետո Քարիմ Բենզեման գլխի արտակարգ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ մինչ ընդմիջման գնալը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
Մադրիդի «Ռեալ» իր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: B խմբի առաջատարը «Ռեալ»-ն է: Մնացած բոլոր թիմերը վաստակել են երեքական միավորներ:
[b]B խումբ[/b]
«Լիվերպուլ» - «Ռեալ»՝0:3
Գոլեր՝ Ռոնալդու 23՛, Բենզեմա 30՛, 41՛
«Լուդոգորեց» - «Բազել»՝1:0
Գոլ՝ Մինև 92՛