Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, հոսպիտալացվել է ավելի քան 200 մարդ
Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 3 հոգի մահացել է, իսկ ավելի քան 200-ը` հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ երկրաշարժից հետո 27 հետցնցում է գրանցվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճապոնիայի հարավ-արևելքում` Կյուշու կղզում, այսօր` ապրիլի 14-ին, տեղի էր ունեցել 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների` փլվել էին տներ և շինություններ: