211652_close_icon
views-count1471 դիտում article-date 21:43 02-01-2024

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55-ի, տուժել է ավելի քան 100 մարդ

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55-ի, տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։

Առավել շատ թվով զոհերը գրանցվել են Վաձիմա և Սուձու քաղաքներում․ այստեղ երկրաշարժերի հետևանքով մահացել է համապատասխանաբար 24 և 20 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Նմանատիպ նյութեր