211652_close_icon
views-count1739 դիտում article-date 15:15 14-04-2016

Ոստիկանները հայտնաբերեցին անձի առևանգման և սպանության մեղադրանքներով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր