211652_close_icon
views-count37278 դիտում article-date 10:50 14-04-2016

Երևանում 50-ամյա վարորդը Камаз-ով բախվել է 23-ամյա վարորդին պատկանող Dodge-ին. Dodge-ն էլ «փաթաթվել» է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում 50-ամյա Ալեքսան Սարգսյանը Անդրանիկի փողոցի 108/3 հասցեի դիմաց իր վարած Камаз 55 11 մակնիշի 34 CN 883 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 23-ամյա Վրեժ Սարգսյանին պատկանող Dodge մակնիշի 34 FN 155 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանն ու Խաչատուր Գևորգյանը: Փաստի առթիվ տեսուչ Գ. Մաթևոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Հարվածի արդյունքում Dodge-ը «փաթաթվել» է էլեկտրասյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր