«Ես ձեր ցավը տանեմ». Մոսկվայի մրցաշարում հայ մարզիկը ադրբեջանցի մրցակցին հաղթելուց հետո Արցախի դրոշը ձեռքին հաղթանակը նվիրել է սահմանը պահող զինվորներին. Տեսանյութ
Մոսկվայում խառը մարտարվեստի OFS-8 միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը հենց 1-ին ռաունդում հաղթել է Ադրբեջանի մարզիկ Ռուսլան Մուրատազովին:
Այս նշանակալից հաղթանակին ավելացել է Ալբերտ Ղազարյանի հայրենասիրական քայլը, որը զինվորական հագուստով և Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին և «պոստերում» կանգնած հայ զինվորներին. «Ես ձեր ցավը տանեմ», ամբողջ դահլիճի առջև բացականչեց հայ մարզիկը: