211652_close_icon

Թշնամու գնդակից զոհված Արթուրը քեռու անունն էր կրում, ով նույնպես Արցախյան ազատամարտում էր զոհվել. խոնարհվում ենք

views-count7691 դիտում article-date 12:07 13-04-2016
Թշնամու հետ մարտերի ընթացքում զոհված Արթուր Գեւորգյանը Արցախյան ազտամարտին զոհված քեռու անունն էր կրում եւ ահա տարիներ անց նա էլ կյանքը տվեց հանուն հայրենիքի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա դասընկերները: Արթուրը շրջապատի հանդեպ միշտ է նվիրվածությամբ եւ հոգատարությամբ աչքի ընկել, շրջապատն էլ նրան է նվիրված եղել ու սիրել: Նա շատ աշխատասեր է եղել եւ ձգտել է աշխատել, որ ընտանիքին օգնի: Կոշիկի ձեւարարություն էր սովորել մինչեւ ծառայության մեկնելը: «Բայց վտանգի պահին քեռու նման նախընտրեց կյանքը տալ հանուն հայրենիքի: Նա միշտ մեզ հետ է լինելու»,- ավելացրեցին դաընկերները՝ ընդգծելով, որ առաջիկայում պատրաստվում են դպրոցում հատուկ նրա անունով դասասենյակ անվանակոչել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Արթուր Գեւորգյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում.. շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 17: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00 Հասցե`ք.Աբովյան, Սարալանջ գերեզմանատան սգո սրահ»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:

Նմանատիպ նյութեր