211652_close_icon

Թշնամու գնդակից զոհված Ժորան թշնամու մեծաքանակ զորքը տեսնելով ոչ թե նահանջել է, այլ մինչեւ վերջ պայքարել. խոնարհվում ենք

views-count24112 դիտում article-date 12:01 14-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ժորա Եսայանը, չնայած թշնամու մեծաքանակ զորքին, չի նահանջել, այլեւ մինչեւ վերջ մարտնչել է թշնամու դեմ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը: Նրա եղայրներից մեկն էլ ծառայում է ԼՂՀ-ում: Մյուսը դպրոցական է: Հայրը Մասիսի գյուղերում ավտոբուսի վարորդ է: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնլով Ժորա Եսայանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Եսայան Ժորա Արթուրի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00 Հասցե` Արարատի մարզ, գ. Դարբնիկի գյուղապետարանի դահլիճ»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր