3909 դիտում
10:05 13-04-2016
Կուտակված էներգիան աստիճանաբար սպառվում է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի դիմել հասարակությանը, ժողովրդին, թեև Գեիմանիայում հայտարարում էր, որ ժողովրդի հավատի մեջ է ուժը։ Ինչո՞ւ, ուրեմն, Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո չի դիմել այդ ուժի՝ ժողովրդի օգնությանը, թե՞ այդ օգնությունը պետք էր միայն թշնամու ագրեսիան գսպելու համար, իսկ հետո արդեն ժողովուրդը ոչ թե օգնող, այլ խանգարող գործոն է և չի նպաստում քաղաքական ներքին կամ արտաքին խաղերին ու կոմբինացիաներին։ Սրանք հարցեր են, որոնք սրվում են խաղաղության կամ կրակի դադարեցման ամեն հաջորդ օրվա հետ։ Եվ որքան այս հարցերը չեն ստանում պատասխաններ, այնքան թուլացնում են Հայաստանը, այնքան ջլատում են այն համընդհանուր ոգևորությունն ու մեծ էներգիան, որ արտաքին ագրեսիային դիմագրավելու համար բռնկվեց ապրիլի 2-ից։
Այդ էներգիան պետք է ոչ պակաս արդյունավետությամբ օգտագործվի նաև խաղաղ պայմաններում կամ ոչ պատերազմական պայմաններում՝ կրակի դադարեցումը խաղաղության վերածելու համար, արժանապատիվ խաղաղության վերածելու համար, ժողովրդի ուժը բազմապատկելու համար։ Այս ամենի փոխարեն, մենք տեսնում ենք միայն քաղաքական ցուցանակներ՝ տարբեր իրադարձությունների, անցուդարձերի ներքո, չիմանալով սակայն, թե ինչ է կատարվում այն «դռների» հետևում, որոնց վրա կախվում են այդ ցուցանակները։ Եվ կուտակված էներգիան աստիճանաբար սպառվում է այդ դռների հետևում տեղի ունեցողը հասկանալու ջանքերի վիա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
28430 դիտում
09:06 07-06-2018
Էներգիան աստիճանաբար դուրս է գալիս եւ երկրակեղեւը հանգստանում է. ԱԻ նախարարը՝ երկրաշարժերի մասին
6501 դիտում
10:30 09-02-2017
Ինքը պետք է նշի, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը և ում մոտ է կուտակված. «Առավոտ»
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»