ՒՊ-ը սկսել է կորցնել երիտասարդ արաբների աջակցությունը. Washington Post
Հանրային շրջանում անցկացված հարցման համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը արագ տեմպերով կորցնում է արաբ երիտասարդների աջակցությունը, գրում է The Washington Post պարբերականը:
Հարցումն անցկացվել է ASDA'A Burston Marsteller ընկերության կողմից 16 արաբական երկրներում, 18-24 տարեկան քաղաքացիների շրջանում:
Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 80 %-ը կտրականապես դեմ է ԻՊ-ի գործունեությանը և բացառում է նրա շարքերը համալրելու հավանականությունը: Մինչդեռ դեռևս 1 տարի առաջ այդ թիվը կազմում էր 60%:
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ԻՊ-ին միանալու արաբների որոշման հարցում դեր են խաղում ոչ թե կրոնական զգացմունքները, այլ գործազրկությունը և տնտեսական հեռանկարների բացակայությունը: