211652_close_icon
views-count6147 դիտում article-date 22:32 11-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 11-ին

145 թ. – ծնվել է Սեպտիմիոս Սևերոսը, Հռոմեական կայսրության կայսր 193-211 թթ., Սևերոսների հարստության հիմնադիրը (մահ. 211 թ.): 1822 թ. – Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվեց մոտ 25 000 մարդ: 1909 թ. – Իսրայելում, Միջերկրական ծովի ափին հիմնվեց քաղաք, որը հետագայում դարձավ Թել Ավիվը: 1910 թ. – կնքվեց Բուենոս Այրեսի պայմանագիրը, որը նախատեսում է հեղինակային իրավունքների ճանաչումը: 1935 թ. – սվաստիկայի նշանով դրոշը հաստատվեց որպես Գերմանիայի պետական դրոշ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշերից մեկը: 1947 թ. – ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չառլի Չապլինի թերևս միակ ցինիկ ֆիլմի` «Մըսյե Վերդու»-ի պրեմիերան: 1961 թ. – Նյու Յորքում տեղի ունեցավ Բոբ Դիլանի (ծն. 1941) առաջին համերգը: 1970 թ. – ուղեծիր բարձրացավ Ապոլլոն-13 տիեզերանավը: 2002 թ. – Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ կատարվեց: 2011 թ. – Մինսկի մետրոյում իրականացվեց ահաբեկչական գործողություն` պայթյուն, որի արդյունքում զոհվեցին 10-ից ավելի մարդ, վիրավորվեցին մոտ 200-ը:

Նմանատիպ նյութեր