211652_close_icon
views-count14929 դիտում article-date 23:33 09-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 9-ին

193 թ. – Սեպտիմիոս Սևերոսը հռոմեական զորքերի կողմից հռչակվեց Հռոմական կայսրության կայսր: 491 թ. – մահացել է Զենոնը, բյուզանդական կայսր 474-475 թթ. և 476-491 թթ. (ծն. 425 թ.): 1626 թ. – մահացել է Ֆրենսիս Բեկոնը, անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր (ծն. 1561 թ.) 1865 թ. – ավարտվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թ. ապրիլի 12-ին: 1867 թ. – ծնվել է Շառլ Բոդլերը, ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան (մահ. 1867 թ.): 1932 թ. – բացվեց Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, այն փակվեց 4 տարի անց` 1936 թ.: 1933 թ. – ծնվել է Ժան Պոլ Բելմոնդոն, ֆրանսիացի ճանաչված դերասան: 1991 թ. – Վրաստանն անկախացավ ԽՍՀՄ-ից: 1993 թ. – Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ: 2013 թ. – Հայերեն Վիքիպեդիան հատեց 45.000 հոդվածի շեմը:

Նմանատիպ նյութեր