211652_close_icon
views-count4276 դիտում article-date 23:00 10-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 10-ին

401 թ. – ծնվել է Թեոդոսիոս Բ Փոքրը, Բյուզանդիայի միանձնյա կայսր 408 թ-ից մինչև մահ (մահ. 450 թ.): 1840 թ. – դադարեց գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թ. Նիկոլայ I ցարի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո: 1912 թ. – Տիտանիկ հայտնի նավը սկսեց իր ճանապարհորդությունը: 1932 թ. – ծնվել է Օմար Շարիֆը, եգիպտացի հանրաճանաչ դերասան («Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի»): 1940 թ. – Իսլանդիան փաստացի առանձնացավ Դանիայից: 1970 թ. – թողարկվեց առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101: 1992 թ. – Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրեցին խաղաղ բնակչության կոտորած, արդյունքում զոհվեց մի քանի տասնյակ հայ: 2010 թ. – Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի հետևանքով մահացավ Կաչինսկին և իշխանության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր